Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՖՐԱՆՍԻԱ՞

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՖՐԱՆՍԻԱ՞
03.04.2012 | 00:00

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն` 2011-ին կտրուկ աճել է զարգացած երկրներում ապաստան տրամադրելու վերաբերյալ միջնորդությունների թիվը:
ԱՄՆ-ից հետո ապաստան փնտրողների հայցերի թվով Ֆրանսիան երկրորդն է: 2011-ին Ֆրանսիան ստացել է ապաստան տրամադրելու 51 900 նոր դիմում. այս թիվն աճում է չորրորդ տարին անընդմեջ:
Ֆրանսիայում ամենաշատն ապաստան են փնտրում Ռուսաստանի, այնուհետև Կոնգոյի և Հայաստանի քաղաքացիները: Մեր հայրենակիցները ներկայացրել են 3600 դիմում: Նշենք, որ այս թիվը կրկնակի աճել է տարվա ընթացքում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ